Դմիտրի Պեսկովը վաղաժամ է հայտարարել Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի հասնելու մասին

15:23, 26.11.2025

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վաղաժամ է անվանել այն հայտարարությունները, թե Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մոտ է խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ տարբեր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, շատերը կփորձեն խափանել Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ զարգացող միտումները։

Պեսկովը նաև ընդգծել է, որ մամուլում արտահոսած տեղեկություններին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ, չպետք է չափից ավելի նշանակություն տրվի։

Նմանատիպ