Դմիտրի Պեսկովը սուտ է անվանում այն տեղեկատվությունը, որ Չինաստանը գաղտնի մարզել է ռուս զինվորների, որոնց այնուհետև ուղարկել են Ուկրաինա
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կեղծ է անվանել Reuters գործակալության տարածած տեղեկատվությունը, թե իբր Չինաստանը գաղտնի կերպով մարզել է մինչև 200 ռուս զինվորի, որոնց այնուհետև ուղարկել են Ուկրաինա կռվելու։
«Մեծ քանակությամբ կեղծ տեղեկատվություն է հրապարակվում թե՛ Եվրոպայի, թե՛ Միացյալ Նահանգների թերթերում։ Մենք բախվում ենք այս խնդրին, և նման կեղծ տեղեկատվությունը պետք է ընդունել սկեպտիկորեն», – ասել է Պեսկովը։
Reuters-ի փոխանցմամբ՝ 2025 թվականին ստորագրված Ռուսաստան-Չինաստան համաձայնագիրը նախատեսում էր ռուս զինվորների մարզում Պեկինում և Չինաստանի այլ տարածքներում։