Դմիտրի Պեսկովը ոչ հերքում, ոչ հաստատում է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

15:28, 09.02.2025

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին լուրերը։

«Վաշինգտոնում վարչակազմի մեկնարկի հետ մեկտեղ շատ տարբեր հաղորդակցություններ են ի հայտ գալիս, և այդ հաղորդակցություններն իրականացվում են տարբեր ուղիներով»,- ռուսական «Իզվեստիա» հրատարակությանը ասել է Կրեմլի պաշտոնյան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր New York Post-ը, Դոնալդ Թրամփը Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսով խոսել է Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին։

Նմանատիպ