Դմիտրի Պեսկովը նշում է, որ «խաղաղության պլանի» հիմնական պարամետրերը համաձայնեցված են և կքննարկվեն Մոսկվայում հաջորդ շաբաթ
Դմիտրի Պեսկովը նշում է, որ «խաղաղության պլանի» հիմնական պարամետրերը համաձայնեցված են և կքննարկվեն Մոսկվայում հաջորդ շաբաթ

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին ուղարկել է «խաղաղության պլանի» պարամետրերը։

Խոսքը վերաբերում է այն «խաղաղության պլանին», որի դրույթները փոփոխվել են Ժնևում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև խորհրդակցությունների ընթացքում։

«Հիմնական պարամետրերը արդեն համաձայնեցված են և կքննարկվեն Մոսկվայում հաջորդ շաբաթ», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր հատուկ ներկայացուցիչներին՝ Սթիվ Ուիթքոֆին և Դեն Դրիսկոլին, հանձարարել է կազմել «խաղաղության համաձայնագրի» պայմանների նախագիծ։ Այդ նպատակով Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա։