Դմիտրի Պեսկովը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը կտևի 6-7 ժամ
Դմիտրի Պեսկովը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը կտևի 6-7 ժամ

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ենթադրում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը կշարունակվի 6-7 ժամ։

Նրա խոսքով՝ այս կանխատեսումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբում կանցկացնեն անձնական զրույց։

«Թվում է, որ այս գործընթացին կմիանան նաև օգնականները։ Հետո կլինեն բանակցություններ պատվիրակությունների մասնակցությամբ, հնարավոր է՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։ Ընդհանուր առմամբ, կարելի է պատկերացնել, որ այս ամենի վրա ծախսվելու է առնվազն 6-7 ժամ», — նշել է Պեսկովը։

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ալյասկայի նահանգի Անկորիջ քաղաքում կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Հանդիպման գլխավոր թեման Ուկրաինայում շարունակվող պատերազմն է։