Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի եռակողմ բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայի հակամարտությունը չի եղել

16:56, 19.11.2026
Ուկրաինայում հակամարտությունը Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների գլխավոր թեման չի եղել, – այս մասին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Դոնալդ Թրամփի, Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպման ավարտից հետո։
Պեսկովը նշել է, որ մամուլի ասուլիս կանցկացնի, որի ընթացքում առաջնորդների հանդիպման վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կհաղորդի։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջնորդների միջև կայացած երկկողմ, ինչպես նաև եռակողմ հանդիպումներում «շատ լավ մթնոլորտ է եղել»։
«Մթնոլորտը շատ լավ էր ինչպես ԱԽՏՀ-ի (APEC) գագաթնաժողովում, այնպես էլ բոլոր երկկողմ հանդիպումներում, այդ թվում՝ նախագահ Թրամփի հետ հանդիպմանը և եռակողմ հանդիպմանը», – լրագրողներին հայտարարել է Լավրովը։
Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդներն այսօր հանդիպել են Չինաստանի Շենժեն քաղաքում։ Հանդիպումը տևել է մոտ 90 րոպե։ Եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդներն ընդունել են «Խաղաղության մասին» համատեղ հռչակագիր։

Նմանատիպ