Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը անցկացնելու վայրի համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը

15:35, 23.05.2025

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրը կորոշվի «երբ ժամանակը գա»։

Պեսկովի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։

«Իհարկե, այս որոշումը չի կարող ընդունել միայն մեկ կողմը, դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։ Երբ ժամանակը գա, այդ որոշումը բնականաբար կկայացվի», – նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Հռոմի Պապ Լև XIV-ը պատրաստակամություն էր հայտնել ընդունել ռուսական և ուկրաինական պատվիրակություններին։ Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վատիկանը համարել է բանակցությունների համար ոչ իրատեսական վայր։

Նմանատիպ