Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց այս փուլում նախատեսված չէ
Կրեմլի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։
«Այս փուլում նախատեսված չէ», – նշել է Դմիտրի Պեսկովը՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ։
Պեսկովը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին Սուրբ Ծննդյան շնորհավորական նամակ է ուղարկել։
«Նախագահն արդեն շնորհավորել է Թրամփին Սուրբ Ծնունդը և ուղարկել է շնորհավորական նամակ», – նշել է Պեսկովը։