Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պահպանում են մորատորիումը՝ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ

14:49, 26.03.2025

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ Վլադիմիր Պուտինի կողմից տրված հրամանը, որը արգելում է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները 30-օրյա մորատորիումի շրջանակում, շարունակում է գործել։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք մնում է ուժի մեջ մորատորիումը՝ հաշվի առնելով, որ մարտի 18-ից սկսած Ուկրաինայի զինված ուժերը մի քանի անգամ հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, Պեսկովը պատասխանել է, որ համաձայնությունը շարունակում է գործել։

«Պուտինի հրամանը մորատորիումի վերաբերյալ շարունակում է գործել և կատարվում է մեր զինված ուժերի կողմից», – հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, ինչպես հայտարարում է ռուսական կողմը, ժամանակավոր մորատորիումը գործում է մարտի 18-ից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Իսկ Ուկրաինայում պնդում են, որ Ռուսաստանը համաձայնությունը խախտել է հենց նույն օրը։

Նմանատիպ