Դմիտրի Պեսկովը դրական է գնահատում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների առաջիկա հանդիպումը, որը պետք է կայանա Սաուդյան Արաբիայում

22:55, 17.02.2025

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրական է գնահատել ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաների սպասվող հանդիպումը, որը պետք է կայանա Սաուդյան Արաբիայում։ Այս մասին Պեսկովը հայտնել է CNN-ին։

Ըստ տեղեկությունների՝ կողմերը քննարկում են Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների բարելավման եւ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը։

«Լավ է և շատ դրական, որ մենք հանդիպում ենք՝ զրուցելու համար, թեև դեռ վաղ է կանխատեսումներ անել։ Սպասենք մինչև երեքշաբթի և տեսնենք, թե ինչպիսին կլինի երկխոսության սկիզբը»,- ասել է Պեսկովը։

Բանակցությունները կսկսվեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում փետրվարի 18-ին։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։

Կրեմլի տվյալներով՝ ռուսական պատվիրակությունը ներկայացնում են երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնականը։

Նմանատիպ