Դմիտրի Պեսկով. Եվրոպան սկսել է ռազմականացնել իրեն և վերածվել պատերազմի կողմի
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրոպան չի աջակցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին՝ ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
«Եվրոպան սկսել է ռազմականացնել ինքն իրեն և վերածվել է պատերազմի կողմի»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Ի գիտություն, ԵՄ առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հանդիպում են Բրյուսելում գագաթնաժողովի համար։