Դմիտրի Պեսկով - Ուկրաինային տանկեր մատակարարելը արևմտյան երկրներին դարձնում է հակամարտության մասնակից
Դմիտրի Պեսկով - Ուկրաինային տանկեր մատակարարելը արևմտյան երկրներին դարձնում է հակամարտության մասնակից

Ուկրաինային տանկեր մատակարարելը արևմտյան երկրներին դարձնում է հակամարտության մասնակից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եվրոպական մայրաքաղաքներից և Վաշինգտոնից անընդհատ հայտարարություններ են հնչում այն ​​մասին, որ տարբեր զինատեսակների, այդ թվում՝ տանկերի, Ուկրաինա ուղարկելը որևէ կերպ չի նշանակում այդ երկրների կամ ՆԱՏՕ-ի ներգրավվածություն Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններին։ Մենք կտրականապես համաձայն չենք սրա հետ: Մոսկվայում Դաշինքի և նշածս մայրաքաղաքների կողմից արված ամեն ինչ ընկալվում է որպես ուղղակի ներգրավվածություն հակամարտությանը։ Մենք տեսնում ենք, որ այն աճում է»,- ասել է Պեկսովը։

Հիշեցնենք, երեկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Բեռլինը «Լեոպարդ 2» տիպի 14 տանկ է ուղարկելու Ուկրաինա, ինչպես նաև տանկեր ուղարկելու թույլտվություն կտա երրորդ երկրներից։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ուկրաինան կստանա «Լեոպարդ 2» տիպի մոտ 80 տանկ։ Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի M1 Abrams 31 տանկ։