Դմիտրի Պեսկով. Վլադիմիր Պուտինը չի բացառում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը, բայց կարծում է, որ ցանկացած բարձր մակարդակի հանդիպում պետք է լավ պատրաստված լինի

16:40, 29.08.2025

Վլադիմիր Պուտինը չի բացառել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը Զելենսկու հետ կհանդիպի այն դեպքում, եթե հանդիպումը լավ պատրաստված լինի։

«Հիշեցնեմ նախագահ Պուտինի դիրքորոշումը։ Նա չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, սակայն կարծում է, որ բարձր մակարդակի ցանկացած հանդիպում պետք է լավ նախապատրաստված լինի, որպեսզի այդ հանդիպման ժամանակ հնարավոր լինի ավարտին հասցնել այն նախագծերը, որոնք նախ պետք է մշակվեն փորձագետների մակարդակով», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Նմանատիպ