Դմիտրի Պեսկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այժմ կխոսեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին

16:31, 16.02.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը նշանակում է, որ Մոսկվան և Վաշինգտոնն այժմ խնդիրները կլուծեն երկխոսության միջոցով՝ խոսելով «խաղաղության, ոչ թե պատերազմի» մասին։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա ուժեղ ազդանշան է, որ մենք հիմա կփորձենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով: Եվ հիմա մենք կխոսենք խաղաղության, ոչ թե պատերազմի մասին»,- ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Թրամփի նման դիրքորոշումը պետք է դուր գա ցանկացած ողջամիտ մարդու։ Նրա պարզաբանմամբ՝ Ռուսաստանը երկխոսություն չի ունեցել ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ։

«Ըստ Թրամփի հայտարարությունների՝ մենք այժմ խնդիրը լուծում ենք երկխոսության ճանապարհով։ Ոչ պատերազմ, մեզ խաղաղություն է պետք: Նման դիրքորոշումը, սկզբունքորեն, պետք է ավելի շատ դուր գա ցանկացած ողջամիտ մարդու կամ պետության»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաեւ ասել է, որ «Ուկրաինան կարող էր պահպանել իր ամբողջականությունը եւ խուսափել երկրի ներսում հակամարտությունից, եթե կատարեր մինսկյան պայմանավորվածությունները»։

«Վերջապես հրապարակվեց մի փաստաթուղթ, որը հնարավորություն տվեց լուծել ուկրաինական խնդիրը: Ըստ այդմ, Ուկրաինան նույնպես ամբողջական կլիներ, և Դոնբասում ռուսների նկատմամբ ճնշումներ, քաղաքացիական պատերազմ, Դոնբասում ռուս ժողովրդի՝ Ուկրաինայից անջատվելու ցանկություն չէր լինի»,- նշել է Պեսկովը։

Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են էական ազդեցություն չունենալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների վրա, քանի որ Վաշինգտոնը կարող է արագորեն կիրառել նման միջոցներ, եթե ցանկանա, ինչպես նաև արագ վերացնել դրանք։

«Ցանկության դեպքում սա կարող է չեղյալ համարվել նույնքան արագ, որքան ներկայացվում է: Ցանկության դեպքում այդ պատժամիջոցները կարող են ուժի մեջ մնալ տասնամյակներ շարունակ»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրախ կլիներ ընդունել ցանկացած օտարերկրյա ղեկավարի, ով ցանկանում է մայիսի 9-ին այցելել Մոսկվա, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Նախագահ Պուտինը ուրախ կլինի ողջունել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, ովքեր պատրաստ են մեզ հետ կիսել այս օրվա ուրախությունն ու հպարտությունը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ «Մոսկվան ապագա բանակցություններում իր դիրքորոշումը ձեւակերպելիս հաշվի կառնի նախկինում Արեւմուտքի կողմից ասված ստերը»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «լրագրողը հիշեցրել է Պեսկովին, որ Ռուսաստանին նախկինում կեղծ խոստումներ են տվել, այդ թվում՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարման և դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին»: «Ռուսաստանն այս ամենը չի մոռանում». «Եվ այս ամենը մենք բնականաբար հաշվի կառնենք մեր դիրքորոշումը ձեւակերպելիս»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նմանատիպ