Դմիտրի Պեսկով. Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել առանց որևէ նախապայմանի

10:12, 27.04.2025

Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են Ուկրաինայի հետ բանակցություններ վարել առանց որևէ նախապայմանի,- այս հայտարարությունը արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, Վլադիմիր Պուտինը այս դիրքորոշումը փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆին ապրիլի 25-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ։ Կրեմլը նաև հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը։

«Թրամփի ներկայացուցիչ Վիթկոֆի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարեց, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է Պեսկովը։

Տեղեկության համար, ապրիլի 26-ին, Վատիկանում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ հրադադարի»։

Նմանատիպ