Դմիտրի Պեսկով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնումը դեռ վաղ փուլում է
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնումը միայն սկզբնական փուլում է, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին դժվար և երկար ճանապարհ է սպասվում։
«Մենք գտնվում ենք երկկողմ հարաբերությունների վերականգնման ճանապարհի սկզբնական փուլում: Ճանապարհը կլինի բավականին երկար ու բարդ։ Երկու նախագահներ՝ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, քաղաքական կամք են արտահայտել այս ուղղությամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո միայն մեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև։
«Նրանց միջեւ հեռախոսային շփումներն այնքան էլ հաճախակի չեն լինում: Իրականում նրանք ընդամենը մեկ խոսակցություն են ունեցել»,- ասել է Պեսկովը։
Բացի այդ, Պեսկովը հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում բանակցություններ են վարելու։