Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը մտահոգված է Ուկրաինային «Տոմահավկ» հեռահար հրթիռների հնարավոր մատակարարմամբ
Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը մտահոգված է Ուկրաինային «Տոմահավկ» հեռահար հրթիռների հնարավոր մատակարարմամբ

Ռուսաստանը մտահոգված է «Տոմահավկ» հեռահար հրթիռի Ուկրաինա հնարավոր մատակարարմամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հաճախ են մեկնաբանություններ արվում «Տոմահավկ»-ի փոխանցման մասին, որը Կրեմլը ուշադիր լսում և «ուսումնասիրում է»։

Նրա խոսքով՝ չնայած զենքի լրջությանը, «Տոմահավկ»-երը դեռևս չեն կարողանում փոխել իրավիճակը առաջնագծում։

«Տոմահավկ»-ի հարցը մեծ մտահոգություն է առաջացնում, և նախագահ Պուտինը արդեն խոսել է դրա մասին։ Այս զենքը հատուկ է, կարող է լինել միջուկային կամ ոչ միջուկային։ Այն ունի զգալի հեռահարություն, դա լուրջ զենք է։ Սակայն այն չի կարող փոխել իրավիճակը առաջնագծում», – ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովի խոսքով՝ «Լարվածության սրման առումով սա շատ դրամատիկ պահ է բոլոր կողմերի համար»։

«Ռուսական կողմը շարունակում է խոսել խաղաղ կարգավորման մեր պատրաստակամության մասին, և մենք նաև հասկանում ենք, որ Թրամփը անընդհատ խոսում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին, և դրանից մենք եզրակացնում ենք, որ նա պահպանում է քաղաքական կամքը», – ասաց Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ի տարբերություն ԱՄՆ նախագահի, Եվրոպան և Կիևը ցանկություն չունեն որևէ բան անել այս ուղղությամբ։