Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման հարցը, դա անհնար է
«Ռուսաստանը երբեք չի քննարկել և ապագայում չի քննարկի իր տարածքների փոխանակման հարցը, դա անհնար է»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ ուկրաինական զորամասերը դուրս են մղվելու Ռուսաստանի տարածքից և ոչնչացվելու են։
Միաժամանակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը թափանցիկ է և հետևողական, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է խաղաղ բանակցությունների համար։