Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը չի հրապարակի Էր Ռիադում կայացած հանդիպման բովանդակությունը
Ռուսաստանը չի հրապարակի Էր Ռիադում կայացած հանդիպման բովանդակությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա ասաց, որ պատվիրակությունների միջև 12-ժամյա հանդիպումն ավելի շատ տեխնիկական բնույթ է կրել:
«Տեխնիկական բանակցությունները ենթադրում են մանրամասնություններ, այնպես որ, իհարկե, այդ բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի: Դրա ակնկալիքը չպետք է լինի»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Մարտի 24-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները 12-ժամյա հանդիպում են անցկացրել Ռիադում։
Ռուսաստանը ներկայացնում էին երկրի Դաշնության խորհրդի անդամ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Էնդրյու Փիկը և Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Էնթոնին։