Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը անպատասխան չի թողնի ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվների փոխանցումն Ուկրաինային
Ռուսաստանն անպատասխան չի թողնի Եվրամիության կողմից սառեցված ռուսական ակտիվների փոխանցումն Ուկրաինային, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովն ասել է, որ Եվրամիության այս քայլը «անօրինական է»։
«ԵՄ-ի նման քայլերն անպատասխան չեն մնա։ Դա արդարացում չէ արագ արձագանքելու համար, դա, անշուշտ, պատրվակ է մտածված պատասխանի համար: Պատասխան գործողություններ անպայման կլինեն, բայց դրանք պետք է լիովին հասկանալի լինեն և համապատասխանեն մեր շահերին»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը Ուկրաինային կփոխանցի ռուսական սառեցված ակտիվներից ստացված 1,5 միլիարդ եվրոն։