Դմիտրի Պեսկով - ՆԱՏՕ-ն իրականում պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ
Դմիտրի Պեսկով - ՆԱՏՕ-ն իրականում պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն իրականում պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Սա ակնհայտ է և լրացուցիչ ապացույցների կարիք չունի։ ՆԱՏՕ-ն փաստացի ներգրավված է այս պատերազմի մեջ՝ Կիևի ռեժիմի ուղղակի և անուղղակի աջակցությամբ», – Կրեմլի խոսնակը արձագանքել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ն չի պատերազմի Ռուսաստանի հետ։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը լուծել բանակցությունների միջոցով, սակայն Կիևը արհեստականորեն դանդաղեցնում է այս գործընթացը։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա գագաթնաժողովի առումով դեռևս առաջընթաց չկա։