Դմիտրի Պեսկով. Մոսկվան տեսնում է, որ Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի
Դմիտրի Պեսկով. Մոսկվան տեսնում է, որ Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի

Մոսկվան տեսնում է, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ եվրոպական երկրների ռազմական բյուջեների աճը չափազանց մեծ բեռ է դնում նրանց տնտեսությունների վրա և միջնաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների։

Կրեմլի խոսնակի հայտարարությամբ՝ Ռուսաստանը միշտ էլ գիտակցել է պատերազմի սպառնալիքի գոյությունը և համապատասխան միջոցներ է ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման համար։

«Իրապես, եվրոպական երկրներում առկա են շատ ուժեղ պրոմիլիտարիստական տրամադրություններ», — ասել է Պեսկովը։

Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան շատ ուժեղ արձագանք կտա Եվրոպայի միլիտարիզացիային։