Դմիտրի Պեսկով - Մերձավոր Արևելքի հակամարտությունը վնասում է համաշխարհային էներգետիկ շուկաներին
Դմիտրի Պեսկով - Մերձավոր Արևելքի հակամարտությունը վնասում է համաշխարհային էներգետիկ շուկաներին

Մերձավոր Արևելքի հակամարտությունը վնասում է համաշխարհային էներգետիկ շուկաներին,- այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի սրացումը «ծայրահեղ անկայունություն» է առաջացրել։

Նավթի գների բարձրացման մասին հարցին ի պատասխան՝ Դմիտրի Պեսկովը նշել է, որ հակամարտության ընդլայնման և էներգետիկ շուկաների վրա անկայուն իրավիճակի ազդեցությունը զգացել է ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը։

Տեղեկության համար՝ Ռուսաստանի տնտեսությունը կախված է էներգիայի սպառումից ստացված եկամուտներից և արդեն միլիարդավոր դոլարներ է վաստակել նավթի գների բարձրացման շնորհիվ։