Դմիտրի Պեսկով. Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, բայց սա Հայաստանի ներքին գործն է, մենք չենք ուզում միջամտել
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները։
Պեսկովը հայտարարել է, որ սա Հայաստանի ներքին հարց է։
«Սա Հայաստանի ներքին հարց է։ Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում միջամտել այս ներքին հարցերին։ Իհարկե, Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է, և չմոռանանք, որ մենք ունենք մի քանի միլիոն հայ, նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր, իհարկե, ցավով են հետևում այս իրադարձություններին։ Այնպես որ, այո, մենք հետևում ենք, բայց սա Հայաստանի ներքին հարցն է», – ասել է Պեսկովը։