Դմիտրի Պեսկով. Մենք աշխատում ենք խաղաղության, այլ ոչ թե հրադադարի վրա, առաջնահերթությունը երկարատև խաղաղությունն է, որը կհասնենք համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ

15:56, 10.12.2025

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Ռուսաստանը աշխատում է խաղաղության վրա, ոչ թե կրակի դադարեցման։

Այսպես է Պեսկովը արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը՝ «էներգետիկ հրադադարի» վերաբերյալ։

«Մենք աշխատում ենք խաղաղության, ոչ թե պարզապես կրակի դադարեցման ուղղությամբ։ Մեր բացարձակ գերակայությունն է կայուն, երաշխավորված և երկարատև խաղաղությունը, որը պետք է ձեռք բերվի համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ», – նշել է Դմիտրի Պեսկովը։

Նմանատիպ