Դմիտրի Պեսկով - Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, հարվածները հաջող են, միևնույն ժամանակ Ռուսաստանը պահպանում է բանակցային գործընթացը շարունակելու իր շահագրգռվածությունը
Դմիտրի Պեսկով - Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, հարվածները հաջող են, միևնույն ժամանակ Ռուսաստանը պահպանում է բանակցային գործընթացը շարունակելու իր շահագրգռվածությունը

Կիևի վրա զանգվածային հարձակման ֆոնին Կրեմլը հայտարարում է, որ Ռուսաստանը հետաքրքրված է բանակցային գործընթացի շարունակմամբ։

Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է «հատուկ ռազմական գործողությունը»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան նույնպես շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի ենթակառուցվածքների վրա։

«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Դուք տեսնում եք, որ Կիևի ռեժիմի կողմից նույնպես հարվածներ են իրականացվում Ռուսաստանի ենթակառուցվածքային օբյեկտների վրա, այդ թվում՝ հաճախ քաղաքացիական ենթակառուցվածքի։ Ռուսական զինված ուժերն էլ կատարում են իրենց առաջադրանքները։ Ինչպես հայտարարված էր, նրանք շարունակում են հարվածներ հասցնել ռազմական ենթակառուցվածքին և հարակից օբյեկտներին։ Հարվածներն արդյունավետ են, թիրախները ոչնչացվում են, հատուկ գործողությունը շարունակվում է։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պահպանում է հետաքրքրությունը բանակցային գործընթացի շարունակության հանդեպ՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով իր առջև դրված նպատակներին հասնելու համար», – հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ, որոնց թվում՝ չորս երեխա։ Վնասվել են բնակելի շենքեր, առանձնատներ, մանկապարտեզներ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության շենքը, Բրիտանական խորհրդի և «Ազատություն ռադիոյի» գրասենյակները։