Դմիտրի Պեսկով. Հատուկ ռազմական գործողության թեժ փուլը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Ուկրաինան իր զորքերը դուրս բերի Դոնբասից
Դմիտրի Պեսկով. Հատուկ ռազմական գործողության թեժ փուլը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Ուկրաինան իր զորքերը դուրս բերի Դոնբասից

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» թեժ փուլը դադարեցնելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի զորքերը Դոնբասից։ Այս մասին խոսել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովին հարցրել են՝ արդյոք Ռուսաստանը Ուկրաինայի համար որևէ կոնկրետ ժամկետ սահմանե՞լ է Դոնբասից զինվորականներին դուրս բերելու համար, ինչին ի պատասխան Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը ժամկետ չի սահմանել։

«Մենք բազմիցս ասել ենք՝ հատուկ ռազմական գործողության թեժ փուլը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Ուկրաինան իր զորքերը դուրս բերի Դոնբասից։ Դա պետք է արվի»,- նշել է Պեսկովը։