Դմիտրի Պեսկով. Դժվար թե Հայաստանը լինի Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում միաժամանակ

18:23, 09.01.2025

Դժվար թե Հայաստանը միաժամանակ լինի Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ դեռևս դժվար է գնահատել Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության նշանակությունը։

«Պարզապես անհնար է, հիպոթետիկ ասած, լինել երկու տարբեր կազմակերպությունների անդամ։ Կա մեկ մաքսային տարածք, մեկ ապրանքների ու ծառայությունների, մարդկանց ու կապիտալի ազատ տեղաշարժի գոտի, բայց կան տարբեր նորմեր։ Իհարկե, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Մենք գիտենք, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալը ձեռնտու է», – ասել է Դմիտրի Պեսկովը։

Նմանատիպ