Դմիտրի Պեսկով. ԱՄՆ-ը երբեք հատուկ կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, կարելի է նույնիսկ հակառակը ասել

13:41, 14.01.2025

Ռուսաստանի կառավարությունը մեղադրում է ԱՄՆ-ին Հարավային Կովկասն ապակայունացնելու մեջ: ՌԴ նախագահի վարչակազմի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է նոր երկրներ ներքաշել իր ծոցը։

Խոսելով Հայաստանի և ԱՄՆ-ի՝ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման ծրագրի մասին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ «ԱՄՆ-ն երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, և կարելի է նույնիսկ հակառակը»:

Պեսկովը նշեց այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների շրջանակներում։

«Բացի երկկողմ ասպեկտներից, մեզ համար, իհարկե, շատ կարևոր են մեր հարաբերությունների ասպեկտները ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, ներառյալ Եվրասիական տնտեսական միությունը: Այս ամենը միասին համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է բերում Հայաստանին և նրա ժողովրդին», – ասել է Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ այսօր ԱՄՆ-ն և Հայաստանը ստորագրելու են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։

Նմանատիպ