Դմիտրի Պեսկով. ԱՄՆ-ը, դադարեցնելով Ուկրաինային տրամադրվող օգնությունը, լավագույն ներդրումը կունենա խաղաղության պահպանման գործում
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դադարեցնելով Ուկրաինային հատկացվող օգնությունը՝ ԱՄՆ-ն առավելագույնս ներդրում կունենա խաղաղության պահպանման գործում։
Պեսկովի խոսքով, ԱՄՆ-ը լավագույն ներդրումը կունենա խաղաղ գործընթացում, եթե իսկապես դադարեցնի Ուկրաինային ֆինանսավորելը, թեև մինչ այժմ լրատվամիջոցներն այդ մասին հաղորդում են միայն աղբյուրների հիման վրա:
«Հասկանալի է, որ ԱՄՆ-ն մինչ այժմ եղել է հիմնական մատակարարը։ Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա, հավանաբար, լավագույն ներդրումը կլիներ խաղաղության պահպանման գործում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Բացի այդ, Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը պետք է ներառի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, թեպետ ասել է, որ նման ծրագիր դեռ չկա։
«Իհարկե, եթե մենք խոսում ենք երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, ապա դրանք պետք է ազատվեն այսպես կոչված։ Պատժամիջոցների այս բացասական բեռից»,- ասել է Պեսկովը։
Ի գիտություն, Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։