Դմիտրի Պեկսով. Արևմուտքի գործողությունների արդյունքում ստեղծված օրակարգը պահանջում է Ռուսաստանի միջուկային դոկտրինի ակտուալացում
Արևմուտքի գործողությունների արդյունքում ստեղծված օրակարգը պահանջում է Ռուսաստանի միջուկային դոկտրինի ակտուալացում,- ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը՝ Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումում լրատվամիջոցների հետ զրույցում։
Պեսկովի խոսքով, Ռուսաստանն իսկապես աշխատում է միջուկային դոկտրինի թարմացման վրա։
«Իսկապես, այսպես կոչված Կոլեկտիվ արևմտյան երկրների կողմից հրահրված մարտահրավերների և սպառնալիքների ֆոնին Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս աշխատանքներ է տանում միջուկային դոկտրինի պլանավորված թարմացման համատեքստում՝ նոր մոտեցումներ մշակելու համար։ Միջուկային դոկտրինի այս ակտուալացումը պահանջում է ներկայիս օրակարգը և իրավիճակը, որը ստեղծվել է Արևմուտքի հավաքական գործողությունների արդյունքում»,- ասել է Պեսկովը։