Դմիտրի Մեդվեդևը արձակել է Եվրախորհրդի առջև ունեցած պարտքը մարելու հրաման
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը արձակել է Եվրախորհրդի առջև ունեցած պարտքը մարելու հրաման: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկության պաշտոնական կայքէջում: Ռուսաստանի կառավարությունը կվճարի Եվրախորհրդի բյուջեին ունեցած 2017-2018 թվականների պարտքը, որը կազմում է 54,6 միլիոն եվրո:
Ռուսաստանի պատվիրակությանը 2014 թվականին Ղրիմի բռնագրավման պատճառով զրկել էին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ձայնի իրավունքից, որից հետո Ռուսաստանը դադարել էր Եվրախորհրդին վճարել անդամակցության գումարը:
Մոսկվան Եվրախորհրդին տարեկան անդամակցության համար պետք է վճարի 33 միլիոն եվրո: