Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պետք է պատասխան տա ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվների առգրավման դեպքում, ինչի համար կարող է անհրաժեշտ դառնա փոփոխություններ մտցնել ՌԴ օրենսդրության մեջ

12:53, 28.04.2024

«Ռուսաստանը պետք է ասիմետրիկ պատասխան տա ԱՄՆ-ում ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում: Դրա համար կարող է անհրաժեշտ լինել փոփոխություն կատարել Ռուսաստանի օրենսդրության մեջ»,- այս մասին թելեգրամյան ալիքում գրառում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը։

Ապրիլի 25-ին ԱՄՆ Սենատը հաստատել է օրենքը, որը Բայդենի վարչակազմին թույլ է տալիս Ռուսաստանից առգրավել ամերիկյան բանկերում սառեցված ակտիվները և դրանք փոխանցել Ուկրաինային։

«Ակնհայտ է, որ մենք չենք կարող լիովին սիմետրիկ պատասխան տալ պետությունների այս լկտիությանը, որը վերաբերում է մեր արժեքների անամոթ զավթմանը։ Պատճառը պարզ է՝ մենք չունենք ամերիկյան պետական ​​գույքի զգալի քանակություն, այդ թվում՝ փող, իրավունքներ և այլ ակտիվներ։ Հետևաբար պատասխանը պետք է լինի միայն ասիմետրիկ: Փաստ չէ, որ դա ավելի քիչ ցավոտ կլինի։ Խոսքը Ռուսաստանի իրավասության տակ գտնվող մասնավոր անձանց գույքի մասին է (դրամ, անշարժ և շարժական գույք, գույքային իրավունքներ) դատարանի որոշմամբ։ Այո, դժվար պատմություն է, քանի որ այդ անձինք սովորաբար հանդես էին գալիս որպես ներդրողներ Ռուսաստանի տնտեսությունում, և մենք նրանց երաշխավորում էինք մասնավոր սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։ Սակայն տեղի ունեցավ անսպասելի բան՝ նրանց պետությունը մեզ հիբրիդային պատերազմ հայտարարեց, այդ թվում՝ իրավական և դատական։ Այն ստեղծեց ռուսական արժեքների ապօրինի յուրացման մեխանիզմ, ինչը լիովին հակասում է միջազգային և մեր ազգային օրենսդրությանը։ Սրան պետք է պատասխան տրվի»,- գրել է Մեդվեդևը։

Նմանատիպ