Դմիտրի Մեդվեդև. Կան երկրներ, որոնք պատրաստ են միջուկային զենք փոխանցել Իրանին
Կան երկրներ, որոնք պատրաստ են միջուկային զենք փոխանցել Իրանին, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսաստանի նախկին նախագահի խոսքով՝ միջուկային ցիկլի կարևորագույն ենթակառուցվածքը, կարծես թե, քիչ կամ ընդհանրապես չի վնասվել, և միջուկային նյութերի հարստացումը և միջուկային զենքի արտադրությունը կշարունակվեն։
Մեդվեդևի խոսքով՝ որպես խաղաղասեր նախագահ եկած Թրամփը նոր պատերազմ է սկսել Միացյալ Նահանգների համար։
«Թրամփը երբեք նման հաջողությամբ չի ստանա Նոբելյան խաղաղության մրցանակը՝ չնայած այս անվանակարգում առկա բոլոր խարդախություններին։ Սա լավ սկիզբ է, շնորհավորում եմ, պարոն նախագահ», – ասել է Դմիտրի Մեդվեդևը։