Դմիտրի Մեդվեդև. Դոնալդ Թրամփի կողմից Մոսկվային ներկայացված յուրաքանչյուր նոր վերջնագիր քայլ է դեպի պատերազմ
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մոսկվային ներկայացված յուրաքանչյուր նոր վերջնագիր քայլ է դեպի պատերազմ։
Մեդվեդևը այս մասին գրել է սոցիալական ցանցում:
«Թրամփը Ռուսաստանի հետ ուլտիմատումների խաղ է խաղում. 50 օր կամ 10: Նա պետք է հիշի երկու բան. 1) Ռուսաստանը Իսրայել կամ Իրան չէ: 2) Յուրաքանչյուր նոր ուլտիմատում սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ: Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր երկրի հետ: Մի՛ հետևեք Քնած Ջոյի ճանապարհին», – գրել է Դմիտրի Մեդվեդևը։