Դմիտրի Կուլեբան համարում է, որ Բուխարեստի գագաթնաժողովից 13 տարի անց ոչինչ չի արվել Վրաստանի ու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամակցելու ուղղությամբ

17:01, 01.07.2021

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան համարում է, որ Բուխարեստի գագաթնաժողովից 13 տարի անց ոչինչ չի արվել Վրաստանի ու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամակցելու ուղղությամբ: Այդ մասին Կուլեբան ասել է ուկրաինական «Լիգա» հրատարակությանը տված հարցազրույցում:

Հրատարակության լրագրողը նախարարին հարցրել է իր արած սուր հայտարարությունների մասին:

«Կարծում եմ, 13 տարին մեկ անգամ կարող ես ինքդ քեզ իրավունք տալ կտրուկ և հստակ արտահայտել ձեր կարծիքը: 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշման մեջ պարզ լեզվով ասված էր, որ Ուկրաինան և Վրաստանը կլինեն ՆԱՏՕ-ի անդամներ, իսկ արտգործնախարարները կքննարկեն ՄԱՊ տրամադրելու հարցը: Եթե ​​13 տարի շարունակ ոչինչ չի արվել այս հարցի վերաբերյալ, գուցե ինչ-որ մեկը պետք է համարձակություն հավաքի և ասի. «Ի՞նչ է կատարվում ընդհանրապես»: Այս անգամ այդ մարդը ես էի», – ասաց Կուլեբան:

Ըստ ուկրաինացի դիվանագետի, ինչպես 2008 թվականին, ՆԱՏՕ-ում դեռ չկա համաձայնություն Դաշինքին Ուկրաինայի անդամակցության ժամանակացույցի վերաբերյալ:

«Կա քաղաքական համաձայնություն, որ Ուկրաինան, ի վերջո, մտնելու է ՆԱՏՕ, եւ դա հաստատվեց վերջին գագաթնաժողովում: Սակայն, նրանք պատրաստ չեն պլանավորել ՆԱՏՕ-ին մեր անդամակցության ժամանակացույցը: Ցավալի է, բայց դա իրականություն է, որի վրա մենք պետք է աշխատենք: Միևնույն ժամանակ, ես չեմ վարկաբեկում Դաշինքի կարևոր դերը 2014 թվականից ի վեր ռուսական ագրեսիան զսպելու գործում», – ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Նմանատիպ