Դմիտրի Կուլեբա. Եթե Ուկրաինան պարտվի, դա կլինի Եվրոպայի վերջը
Դմիտրի Կուլեբա. Եթե Ուկրաինան պարտվի, դա կլինի Եվրոպայի վերջը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ եթե Ուկրաինան պարտություն կրի, դա կլինի Եվրոպայի վերջը։

Այս մասին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը խոսել է «Forbes»-ին տված հարցազրույցում։

«Եվրոպայի համար սա էքզիստենցիալ պատերազմ է։ Եվրոպացիները գիտակցում են, որ դա իրենց էլ է վերաբերում։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ չհաղթել Ուկրաինայի հետ այս պատերազմում։ Եթե ​​Ուկրաինան պարտվի, դա կլինի Եվրոպայի վերջը»,- ասել է Դմիտրի Կուլեբան։

Կուլեբան խոսել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված ժամանակավոր բյուջեի մասին, որտեղ Ուկրաինայի ֆինանսավորումը ներառված չի եղել։

Ինչպես ասում է Կուլեբան, որքան մոտենում են ԱՄՆ նախագահական ընտրությունները, այնքան ավելի շատ դժվարություններ են սպասվում Ուկրաինային։

«Ընտրություններն ունեն իրենց տրամաբանությունը, քաղաքական պայքարը կդառնա ինտենսիվ, իսկ ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Ուկրաինայի հարցը լինի նախընտրական քարոզարշավի գլխավոր հարցերից մեկը»,- ​​ասաց Դմիտրի Կուլեբան։