Դմիտրի Կուլեբա. Ուկրաինան չի պատրաստվում Թրամփի հնարավոր վերադարձին Սպիտակ տուն
«Ուկրաինան չի պատրաստվում Թրամփի Դմիտրի Կուլեբա. Ուկրաինան չի պատրաստվում Թրամփի հնարավոր վերադարձին Սպիտակ տուն հնարավոր վերադարձին», -հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան The Guardian-ին տված հարցազրույցում։
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը կամ ինչպես իրեն կպահի ԱՄՆ քաղաքական վերնախավը։ Այն, ինչ մենք իմացանք Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում, այն է, որ ցանկացած ճգնաժամից միշտ ելք կա»,- ասել է Կուլեբան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2014 թվականին Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան այնքան փորձություններ է անցել, որ «առանց չափազանցության մենք պատրաստ ենք ամեն ինչի»։