Դմիտրի Կուլեբա. Ուկրաինայի համար մի քանի կարևոր որոշումներ արդեն համաձայնեցված են, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում մեր ճանապարհը դեպի դաշինք ավելի կարճ կլինի
Դմիտրի Կուլեբա. Ուկրաինայի համար մի քանի կարևոր որոշումներ արդեն համաձայնեցված են, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում մեր ճանապարհը դեպի դաշինք ավելի կարճ կլինի

Ուկրաինայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ ավելի կարճ կլինի,- այս մասին «Threads» սոցիալական ցանցում գրում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի համար մի քանի կարեւոր որոշումներ արդեն համաձայնեցված են։ Գագաթնաժողովի արդյունքում մեր ճանապարհը դեպի դաշինք կկրճատվի։ Սա շատ կարևոր արդյունք է, որի մասին, ինչպես և շատ այլ դեպքերում, մեզ ասացին, որ դա տեղի չի ունենա, բայց մեր ամենամոտ գործընկերների հետ մենք կարողացանք դա անել»,- գրել է Կուլեբան։

Միևնույն ժամանակ, Կուլեբան գրում է, որ այս իրավիճակում բացակայում է լուծումը՝ հստակություն, որն էլ ավելի կարագացնի Ուկրաինային միանալու հրավերը։

«ՆԱՏՕ-ի համար այս հնարավորությունը կորցնելը նշանակում է Պուտինին նվեր տալ այն ժամանակ, երբ նա պետք է սեղմվի բոլոր ճակատներում։ Աշխատանքները շարունակվում են և կշարունակվեն առանց ընդհատումների, այդ թվում՝ հանգստյան օրերին և մինչև Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրի վերջին րոպեն»,- գրել է Դմիտրո Կուլեբան։