Դմիտրի Կուլեբա. Ռուսաստանցի զբոսաշրջիկները չպետք է մեկնեն արտերկիր, քանի դեռ իրենց երկիրը արյունալի պատերազմ է վարում
Ռուսաստանցի զբոսաշրջիկները չպետք է մեկնեն արտերկիր, քանի դեռ իրենց երկիրը արյունալի պատերազմ է վարում,- հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Եվրամիությունում մեծ թափ է հավաքում Ռուսաստանի քաղաքացիների՝ Եվրոպա այցելելու հնարավորությունը սահմանափակելու Ուկրաինայի նախաձեռնությունը։
Ուկրաինայի կառավարության պաշտոնյան ասել է, որ Կիևը համաձայն չէ այն փաստարկի հետ, որ նման քայլը կսահմանափակի ռուսների ճանապարհորդությունը, ովքեր չեն աջակցում Պուտինի ռեժիմին:
«Փախստականների համար միշտ կլինի քաղաքական ապաստանի հնարավորություն, սակայն ռուս զբոսաշրջիկները ԽՍՀՄ շապիկներով, «Զետ» (Z) տառերով և նրանց բոլոր նմանակներով չպետք է քայլեն օտար լողափերով, տեսարժան վայրերով, խանութներով, ռեստորաններով, մինչդեռ նրանց երկիրը Եվրոպայում արյունալի նվաճողական պատերազմ է մղում»,- ասել է նա։