Դմիտրի Կուլեբա. ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոնսենսուսի են հասել Ուկրաինայի՝ դաշինքին միանալու ճանապարհին MAP-ն չեղարկելու վերաբերյալ
Դմիտրի Կուլեբա. ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոնսենսուսի են հասել Ուկրաինայի՝ դաշինքին միանալու ճանապարհին MAP-ն չեղարկելու վերաբերյալ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ քննարկումների արդյունքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել, Ուկրաինայի դեպքում՝ Անդամակցության գործողությունների ծրագրի (MAP) փոխանցման փուլը պետք է չեղարկվի։

«Ինտենսիվ քննարկումների արդյունքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոնսենսուսի են հասել Ուկրաինայի՝ դաշինքին միանալու ճանապարհին անդամակցության գործողությունների ծրագրի չեղարկման շուրջ»,- գրել է Կուլեբան Twitter-ում։

Ինչպես բացատրում է նախարարը, այս որոշումը կկարճացնի Ուկրաինայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ։ Սա լավ պահ է հստակեցնելու Ուկրաինային դաշինքի հրավերը»,- ասել է Դմիտրի Կուլեբան։

Քիչ առաջ փոխվարչապետ Օլգա Ստեփանիշինան ասաց, որ ՆԱՏՕ-ի արևելյան թևի բոլոր երկրները և արևմտյան որոշ երկրներ հենց հիմա կողմ են Ուկրաինայի դաշինքին միանալուն։