Դմանիսիում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի կողմից, ում ձեռք էր տալիս, որ այս միջադեպը վեր ածվեր էթնիկ հակամարտության. Անդրիա Ջաղմաիձե
Դմանիսիում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի կողմից, ում ձեռք էր տալիս, որ այս միջադեպը վեր ածվեր էթնիկ հակամարտության. Անդրիա Ջաղմաիձե

Դմանիսիում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի կողմից, ում ձեռք էր տալիս, որ այս միջադեպը վեր ածվեր էթնիկ հակամարտության, – այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է, Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Անդրիա Ջաղմաիձեն:

«Երեկ Պատրիարքի օրհնությամբ այցելեցի Դմանիսի: Ահա թե ինչ տեսա.

1. Երեկ Դմանիսիում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի կողմից, ում ձեռք էր տալիս, որ այս միջադեպը վեր ածվեր էթնիկ հակամարտության:

2. Հեռուստաալիքների մեծ մասը նավթ էր լցնում կրակի վրա և կամա թե ակամա, գործնականում ծառայում էին նույն նպատակին:

3. Այնտեղ բնակվող վրացիներին՝ «Էկոմիգրանտներ ներկայացնելը» դիտավորյալ վիրավորանք է այդ մարդկանց հասցեին, ավելին, դա պետական ​​հանցագործություն է, որը ծառայում է դեպքի մասշտաբի ավելացմանը, այն էթնիկական առճակատման տեղափոխելու փորձին և այն էլ ոչբարենպաստ էթնիկական բալանս ունեցող տարածաշրջանում էթնիկ վրացի բնակչության խտրականությանը, հենց դա էր բնակչության կողմից լրագրողների դեմ ագրեսիայի հիմքը:

4. Աստծո շնորհով, բնակչությանը հերիքեց քաղաքացիական պատասխանատվություն և պետության ջանքերով, տեղական հոգևորականության ներգրավմամբ, ներառյալ պատրիարքարանի ներգրավմամբ, եղբայրական ապրելու ցանկությունը և ողջամտությունը հաղթահարեցին կրքերը:

Մեծ հույս է, որ մենք բոլորս տեսանք, թե որքան վտանգավոր կարող է լինել յուրաքանչյուրի համար, որ հույզեր լինեն Վրաստանի անբարեխիղճ ուժերի ձեռքում:

Խաղաղություն եմ մաղթում Դմանիսիին ու ամբողջ Վրաստանին», – սոցցանցում գրել է Անդրիա Ջաղմաիձեն