Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլուն վտարել են «Վրացական երազանք» կուսակցությունից
Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլուն վտարել են «Վրացական երազանք» կուսակցությունից

Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլուն վտարել են «Վրացական երազանք» կուսակցությունից,- այս մասին ասվում է «Վրացական երազանք – ժողովրդավար Վրաստան» քաղաքական միավորման հայտարարության մեջ:

Նրանց փոխանցմամբ, հեռացման պատճառը «Վրացական երազանքի» մրցակից թեկնածուին աջակցելն է:

«Վրացական երազանք – ժողովրդավար Վրաստան» քաղաքական միավորման քարտուղարության որոշմամբ, Դմանիսիի շրջանային կազմակերպության նախագահ Գիորգի Տատուաշվիլին, ով միևնույն ժամանակ զբաղեցնում է Դմանիսիի քաղաքապետի պաշտոնը, հեռացվել է կուսակցության շարքերից:

Վտարման պատճառ է դարձել կուսակցական կարգապահության կոպիտ խախտումը, որն արտահայտվել է նրա կողմից «Վրացական երազանքի» մրցակից թեկնածուի ընտրական քարոզարշավին աջակցության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ: