«Դինամո Թբիլիսին» 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է «Կոպենհագենին» և ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչում կհանդիպի «Ֆիորենտինային» #1TVSPORT

20:30, 04.11.2026
«Դինամո Թբիլիսիի» 19 տարեկանների թիմը հաղթահարեց «Կոպենհագենի» արգելքը և կխաղա Երիտասարդական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչում։
Թբիլիսիում կայացած հանդիպումը դինամոյականները հաղթեցին 3:0 հաշվով և, առաջին հայացքից, ունեին նաև զգալի առավելություն, սակայն Դանիայում կայացած պատասխան հանդիպումը «Կոպենհագենը» նույնպես հաղթեց 3:0 հաշվով և ընդհանուր հաշվեկշռով հավասարեցրեց հաշիվը։
Դանիացիները առաջին խաղակեսում առաջ անցան 2:0 հաշվով, մրցավարը 44-րդ րոպեին հեռացրեց «Դինամոյի» խաղացող Անդրիա Նիժարաձեին, և թբիլիսցիները հայտնվեցին բարդ իրավիճակում։ «Կոպենհագենը» 71-րդ րոպեին խփեց նաև երրորդ գնդակը։
Հաղթողին պարզելու համար նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որն ավելի լավ իրացրեց «Դինամոն» (5:4) և անցավ փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ կմրցի իտալական «Ֆիորենտինայի» հետ։
Թբիլիսցիները իտալացիներին կհյուրընկալեն նոյեմբերի 25-ին «Դինամո Արենայում», իսկ դեկտեմբերի 9-ին կմրցեն Իտալիայում։

Նմանատիպ