«Դինամո Արենա»-ի մոտ տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է երկու մարդ. ՆԳ փոխնախարար
«Այս փուլում լրատվություն ունենք, որ «Դինամո Արենա»-ի մոտ տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է երկու մարդ»,- այս մասին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է ՆԳ փոխնախարար Մերաբ Մալանիան:
Նրա խոսքերով ևս երկու մարդ ծանր վիճակում գտնվում են այրվածքների կենտրոնում:
Մինչ այդ տարածվել էր լրատվություն, որ հրդեհի արդյունքում զոհվել է երեք, տուժել մեկ մարդ:
«Դինամո Արենա»-ի մոտ գտնվող շենքից այս պահին բնակչությանը տարհանված է:
Հիշեցնենք, վաղ առավոտյան Գիորգի Ցաբաձեի փողոցում հրդեհը բռնկվել էր բնակարաններից մեկում: Տեղում աշխատել է հինգ հրշեջ բրիգադ: Այս պահին հրդեհը մարված է:
Ներքին գործերի փոխնախարարի հայտարարությամբ այս պահին անհայտ են հրդեհի պատճառները: Գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 188-րդ հոդվածով, ընթանում է հետաքննություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan