Դիմիտրի Խունդաձե. Մեր երկիր պատահական պատվաստանյութ չի մտնի
Պատահական պատվաստանյութ երկիր չի մտնի, – այս մասին կորոնավիրուսի պատվաստանյութը մեկնաբանելիս հայտարարել է առողջապահության կոմիտեի նախագահ Դիմիտրի Խունդաձեն:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, առաջին փուլում պատվաստանյութով պատվաստվելու է բժշկական անձնակազմը:
«Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով: Անփոփոխ նախապայման է, որ այն պետք է լիազորված լինի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կամ ունենա համապատասխան նախաորակավորում: Պատահական պատվաստանյութ երկիր չի մտնի: Մենք մեր սեփական բնակչության համար լրացուցիչ ռիսկեր չենք ստեղծի: Մենք չենք կարող առաջարկել և ցանկություն էլ չունենք դա անել:
Կարծում եմ, որ միանգամայն ճիշտ է որոշում կայացնել, որ առաջին հերթին բժշկական անձնակազմը պետք է պատվաստվի, քանի որ նրանք առաջնագիծ են, նրանք պատասխանատվություն են ստանձնում ուրիշների առողջության համար: Այնպես որ, կարծում եմ, որ նրանց առողջությունը գերակա և անհրաժեշտ է նաև ուրիշների առողջությունը պաշտպանելու համար: Հետևաբար, ինչպես մյուս երկրներում, առաջին հերթին կլինի բժշկական անձնակազմը, այնուհետև թիրախային խմբերը, որտեղ վատ հետևանքի ռիսկն ավելի մեծ է, բայց, իհարկե, աստիճանաբար պատվաստումը կներառի բնակչության մեծ մասին», – ասաց Խունդաձեն: