Դիմիտրի Գաբունիան հրաժարական տվեց նախագահի խորհրդարանական քարտուղարի պաշտոնից
Դիմիտրի Գաբունիան հրաժարական տվեց նախագահի խորհրդարանական քարտուղարի պաշտոնից

Դիմիտրի Գաբունիան հրաժարական տվեց Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարի պաշտոնից:

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում:

Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրած հրամանագրում ասվում է. «Դիմիտրի Գաբունիային Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարի պաշտոնից ազատել 2021 թվականի ապրիլի 1-ից՝ անձնական դիմումի հիման վրա»: