Դիմիտրի Գաբունիան հայտարարում է, որ իր համար անհայտ էր ցուցակը, որով նախագահը համաներում է շնորհել մի քանի բանտարկյալի
Համաներումը ինձ համար կառուցվածքային ոչ մի իրավասություն չէ, դրա համար գոյություն ունի համաներման վարչություն, իսկ նրա համակարգողը վարչության ղեկավարի տեղակալն է, ով կապ ունի ցուցակների և համաներման հետ,-այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար, Դիմիտրի Գաբունիան:
Ինչպես նշել է Դիմիտրի Գաբունիան, նա չգիտի, թե ով է կազմել ցուցակը, որով նախագահը ներում է շնորհել մի քանի դատապարտյալի:
«Օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 3-ը եղել եմ արձակուրդում և այս ամենի մասին տեղեկացել եմ մամուլից: Գոյություն ունի համապատասխան վարչություն և համապատասխան վարչակազմի ղեկավարի տեղակալ: Ձեզ հետ միասին ցանկանում եմ իմանալ դատախազությունից, թե կոնկրետ, ով է կազմել այդ ցուցակը, թե ով է տվել նախագահին և ինչու է ստորագրել նախագահը: Ես կապ չունեմ այս ամենի հետ և դա կապացուցեմ»,- ասել է Գաբունիան: