Դիմակ պարտադիր կրելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները այսօր խորհրդարանը ընդունելու է երրորդ ընթերցմամբ
Դիմակ պարտադիր կրելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները այսօր խորհրդարանը ընդունելու է երրորդ ընթերցմամբ:
Օրինագծի քննարկումը սկզբում նախատեսված է իրավաբանական հարցերով հանձնաժողովի նիստում, որից հետո այն հաստատվելու է լիագումար նիստում:
Ընթացակարգի համաձայն, օրինագծի հաստատումից հետո, փաստաթուղթը ստորագրության համար կուղարկվի Վրաստանի նախագահին, Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությունից հետո այն ուժի մեջ կմտնի:
Օրինագծում նշված է, որ համավարակի ժամանակ փակ հասարակական վայրերում դիմակ կրելու կարգը խախտելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 20 լարիով, իսկ առանց դիմակ անձին իր տարածք թողելու համար, տարածքի սեփականատերը կտուգանվի 500 լարիով:
Միևնույն ժամանակ, փոփոխությունների համաձայն, հասարակական տրանսպորտով երթևեկելիս, դիմակ կրելու կարգը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 20 լարիով, ինչպես նաև այդ կարգը վերաբերելու է տաքսիով երթևեկելուն:
Բացի վերը նշվածից, օրենքով հստակեցվել է, որ դիմակ կրելու կարգը, բնակչության առողջության պաշտպանության նպատակով, հաստատելու է Վրաստանի կառավարությունը կամ կառավարության կողմից սահմանված նախարարությունը: