Դիլար Խաբուլիանին հաստատում է, որ խմբակցություն կազմելու նպատակով միանում է «Լելո»-ի խմբին
Դիլար Խաբուլիանին հաստատում է, որ խմբակցություն կազմելու նպատակով միանում է «Լելո»-ի խմբին։ Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Խաբուլիանին, ինքը լքում է «Ազգային շարժում» խմբակցությունը։
Խաբուլիանիի խոսքով՝ ինքը «Ազգային շարժման» կուսակցության անդամ չի եղել։
«Սա տեխնիկական խնդիր է։ Այն, որ ընդդիմադիր խմբակցությունը չկազմալուծվի, դա էր իմ որոշման պատճառը: Այս առումով ընդհանուր համաձայնություն կար. Ես «Ազգային շարժման» անդամ չեմ եղել, դաշինքի մեկ այլ կուսակցության հետ էինք։ Խոսքս «Ազգային շարժում» դաշինքի մասին է։ Ես կուսակցությունում չէի։ Մեր կուսակցությունը «Առաջընթաց և ազատություն» է։ Դա ընթացակարգային խնդիր է, և, իհարկե, խորհրդարանը տեղյակ է դրա մասին»,- ասել է Դիլար Խաբուլիանին։
«Լելո» խմբակցությունը ցրվել է այն բանից հետո, երբ Մամուկա Խազարաձեն լքել է խորհրդարանը։ «Լելոն» այս պահին իր քաղաքական թիմում ունի վեց պատգամավոր, ըստ կանոնակարգի՝ խմբակցություն կազմելու համար անհրաժեշտ է ունենալ յոթ պատգամավոր։